«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Կռիվ են տալիս Մբապեին ձեռք բերելու համար

Կռիվ են տալիս Մբապեին ձեռք բերելու համար
14.07.2017 | 11:24

Հայտնի է դարձել, որ Ֆրանսիա-Անգլիա (հանդիպումում 3:2 հաշվով հաղթել են տանտերերը) խաղի նախաշեմին Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ավելի քան երեք ժամ զրուցել է «Մոնակոյի» տասնութամյա հարձակվող Կիլիան Մբապեի ու նրա ընտանիքի հետ՝ փորձելով համոզել, որ ֆուտբոլիստն իր ընտրությունը կայացնի հօգուտ անգլիական ակումբի:

Որպես անցնելիք աստեղային ճանապարհի օրինակ, Վենգերը հիշեցրել է Տիերի Անրիի օրինակը: Այդ խոսակցության վերաբերյալ Մբապեի արձագանքի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն այս տեղեկատվությունից շատ ավելի առաջ հայտնի էր, որ ֆուտբոլիստի հետ հանդիպել է նաև Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ու նույնպես փորձել ֆուտբոլիստին շահագրգռել դեպի իր ակումբը: Մի բան է ակնհայտ, որ ինչքան էլ առաջարկած լիներ անգլիական ակումբը, «արքայականը» դրանից ավելիի առաջարկի հնարավորություն ունի՝ չհաշված միջազգային ֆուտբոլում «սերուցքայինների» ունեցած անառարկելի հեղինակությունը:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ